ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ
զօրութիւն եւ փառք յաւիտեանս.
Ամէն:

Սուրբ հոգու շնորհը տրվում է մարդուն, որ հենց մարդը `ծառայելով մեղավորին, նրան մոտեցնի Աստծո Արքայությանը

Շնորհները շատ են և բազմաբնույթ․․ Կան թարգմանության , երգեցողության, քարոզչության ,մարգարեության , սրբապատկերների ստեղծման, հրաշագործության , բժշժկության և բազում այլ շնորհներ։ Բոլոր դեպքերում կարևորը մարդու հավատն է առ Աստված ․․․


"Ամեն մարդու հավատի չափով կտրվի նրան"

Եվ առաքյալների ձեռքով բազում նշաններ և զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մեջ․եվ բոլորը միասիրտ , Սողոմոնի սրահի մեջ էին։ Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրանց , իսկ ժողովուրդը նրանց հարգում էր։Եվ ավելի ու ավելի էին շատանում Տիրոջը հավատացողները ՝տղամարդկանց և կանանց բազմությունը , այնքան որ հիվանդներին հանում էին հրապարակները և իրենց մահիճներով , որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին։Եվ շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր , Երուսաղեմ ՝ բերում էին հիվանդներ և պիղծ հոգիների տանջվածներ, որոնք բոլորն էլ բժշկվում էին։

( Գործք Առաքելոց 5-12:16 )

Սեդան Ծնվել և մեծացել է Երևանում։ Նա ծնված օրվանից ունի մի նշան ,որն ըստ նրա « պարգև ու օրհնություն » է դեռ վաղ մանկությունից… Ովքեր ճանաչում են Սեդային , վկայում են նրա նվիրական Անձի մասին, որով էլ միշտ տարբերվել է իր հասակակիցներից ․․․ ։ Դպրոց ընդունվել և ավարտելուց հետո ,ընդունվել է Երևանի Պետական Բազային բժշկական ուսումնարանը>> և ավարտել այն « Քույրական գործ» մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո անցել է բուժքրոջ աշխատանքի՝ Էրեբունի հիվանդանոցի ֆիզիոթերապիայի բաժնում։ Այնտեղ ծանոթացել տիբեթյան բարձրագույն բժիշկների հետ և ըստ նրա ՝ « կյանքիս ընթացքը ամբողջությամբ փոխվեց »: 1 ամիս աշխատելուց հետո,թողնելով բուժքրոջ աշխատանքը, դառնում է կետային մերսման բժշկի աշակերտ։ Այնուհետև տիբեթյան խմբի հետ,նրանց հորդորով տեղափոխում է Մոսկվա՝ շարունակելու ուսումը։ Եվ Մոսկվայում ստանում է առաջարկություն մասնագիտանալու կետային մերսման և Էզոթերիայի(աուրայի -Էներգետիկ դաշտի կառավարման) մեջ։ Սեդան միանգամից համաձայնվում է ,որովհետև նրա խոսքերով իրեն շատ հետքրքիր էր անտեսանելի ուժերի,հոգու ,աուրայի հետ կապված ամեն ինչ։ Եվ այդպես,նա հայտնվում է Կիևում... Այնտեղ դառնալով բարձրագույն մասնագետ՝ վերադառնում է Հայաստան և ընդունվում ամերիկյան « Նյուվեյս» բժշկական կենտրոն որպես խորհրդատու։ Անցնելով կյանքի դպրոց, հանդիպում իր խոսքով իրեն մասնագիտական մեծ փորձ նվիրող ,հաջորդ « օրհնություն» ՝Զակրևսկիներ ընտանիքին և սկսում ուսումնասիրել "սուգեստոլոգիա"-ն՝իրեն շատ հոգեհարազատ և հետաքրքիր ճյուղ։ Շնորհիվ ուկրաինացի բժիշկներ՝լուսահոգի Ստասի և պարոն Միշայի տված գիտելիքների,փորձի, այս ճյուղը դարձավ իր կյանքի ուղեկիցը․․․Նա դառնում է նրանց ուսանողը, մտքով, հոգով և սրտով …Վարպետը քաջալերում էր իրեն ու հավատացած էր ,որ լավ մասնագետ է դառնալու: Տարիներ անց, թողնելով աշխատանքը "Նյուվեյս"-ում ,ընդունվում է Լվովի Կոսմոգումանիզմի Ակադեմիա։Այստեղ էլ հենց ստանում բարձրագույն մասնագետի կոչում։ Այդ ակադեմիան ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի Աստվածաբանական համալսարան:Հետո հոգևոր առաջնորդների առաջարկով վերադառնում Հայաստան։ Վերադառնալուն պես սկսում է իր ստացած գիտելիքները օգտագործել և բուժել իրեն դիմող մարդկանց ։Այդ ամենի հետ համատեղ դառնում Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության Ատենապետ։ Եվ գրեթե 20 տարվա աշխատանքի և ուսման փորձից բացի,նրա խոսքերով՝մինչև այսօր կրթվում է հոգևոր առաջնորդների և լավ ընկերների միջոցով․․․ —Կյանքիս գլխավոր նպատակն է հավատարիմ ծառայել Աստծուն և մարդկանց։ Ասում է նա …
  • Img 1
  • Img 2
  • Img 3
  • Img 4
  • Img 5
  • Img 6

Տիեզերքը բազմաթիվ զարմանալի եղանակներ գիտի մարդկանց իրար հետ հանդիպեցնելու համար: Բնակարանի, աշխատանքի կամ կյանքի ընկերոջ որոնումներում շատերը մեծ հեռավորություն են անցնում: Այդ ընթացքում երկնային վարագույրից այն կողմ գործում է Տերը, ով մեզ համար ստեղծում է կատարյալ կապեր:


Պատահական ոչինչ չի լինում: Պատահականությունները դրանք երջանիկ դիպվածներ են, որոնց ստեղծողը Տեր Աստվածն է, բայց նա չի ցանկանում հանդես գալ: Աստծո պլաններում դիպվածը ոչ մի դեր չի խաղում: Այն ինչ լինում է մեր կյանքում, դա մեր մտադրությունների և մտքերի արդյունքն է: Երբ ձգտում ես կատարել քո սրտի ցանկությունը, ապա, իմացիր, որ Տիեզերքին հայտնի են քո բոլոր մտադրությունները: Այն կազմակերպում է քո կյանքի իրադարձությունները: Աստված ունի քո հասցեն և քո բոլոր վճռական մտադրությունները նա գրանցում է ՄԵԾ գրքում: Արա այն ամենը ինչ կարող ես, իսկ մանրամասները թող Տիեզերքին, դա նրա գործն է:


Երբ մարդն անում է ամեն հնարավորը իր մտադրություններն իրականացնելու համար, և հույսը դնում է Բարձրյալի անտեսանելի ուժի վրա, ապա կատարվում են նրա բոլոր մեծ երազանքները: Աղոթիր, պլանավորիր, արա այն ամենը, ինչ կարող ես, և թող, որ ամեն ինչ իր հունով գնա: Յուրաքանչյուրին, ում կհանդիպես քո ճանապարհին, դա քո կյանքի սցենարի գործող անձանցից մեկն է:


Քո միակ խնդիրն է մշտապես կատարելագործել սցենարները, որպեսզի լավ ֆիլմ ստացվի: Քո ֆիլմի ռեժիսուրայի պատասխանատվությունն ընկած է քեզ վրա: Եվ հիշիր, դու երբեք մենակ չես, ԱՍՏՎԱԾ քեզ հետ է:

Եթե աղոթես, չլինես կեղծավորների նման

Եվ եթե աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել,որպեսզի մարդկանց երևան․ ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։Այլ դու երբ աղոթես , մտիր քո սենյակը , փակիր քո դռները և ծածուկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է , ինչ որ ծածուկ է , կհատուցի քեզ հայտնապես։

(Մտթ. 6, 5-6:)

Աղոթք սուրբ հայրերի ամենօրյա

Աստված իմ , տուր ինձ
հոգու խաղաղությամբ դիմավորել
այն ամենը , ինչ որ կբերի այս օրը ,
և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու
Քո Սուրբ Կամքին։
Օրվա յուրաքանչյուր ժամին
և ամեն բանում ,
խրատիր և աջակցիր ինձ։
Ինչպիսի լուրեր էլ որ ստանամ
օրվա ընթացքում , սովորեցրու ինձ ընդունել
անսասան հավատով,որ ամեն ինչում
Քո Սուրբ Կամքը կա։
Ղեկավարիր իմ մտքերն ու զգացմունքները
բոլոր իմ մտքերում և գործերում ։
Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում
մի թույլ տուր ինձ մոռանալ,
որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից։
Սովորեցրու ինձ ամեն մարդու հետ
խելամիտ ու շիտակ վարվել,
չվշտացնելով ու չվրդովվեցնելով և ոչ մեկին։
Տեր , ինձ ուժ տուր կրելու
այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները։
Ղեկավարիր իմ կամքը և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ ,
հավատալ,սիրել,համբերել ու ներել ։
Ամեն։

Աղոթք հույսի և հավատի

Ով անարատ և անբիծ Կույս
Մարիամ,Մայր Աստծո,
թագուհի երկնքի և երկրի
և մեր ամենագութ Տիրուհի։
Դու վեհագույնդ սրբերի
դասում , նահատակների
հույս և հրեշտակների ցնծություն ։
Դու մեղավորների բարեխոս ,
մխիթարություն աշխարհ, հիվանդների
ուրախություն , վշտացյալների սփոփանք ,
ապավեն և փրկություն ամենքի
ողորմիր մեզ։
Ամեն:

Աղոթք սուրբ Աստվածամորը

Հիշիր ով սուրբ Կույս ,
որ մենք քո սիրո և ցավի որդիներն ենք։
Հիշիր , որ Հիսուսը մեզ խաչի
վրայից քեզ ժառանգություն թողեց ,
քո գթությանն ու ողորմությանը
մեզ հանձնեց։ Բաց մայրական սիրտդ
որդիներիդ առջև,
մեզ էլ եղիր մայր և հասիր
օգնության ու մխիթարիր,
երբ ցավ ու հիվանդություն ունենանք։
Ամեն:

Աղոթք հոգիների փրկության համար

Ամենօրհնյալ սրբուհի,
դուստր Դավիթ արքայի,
դու երկնքի խոստացյալ հարսն ես,
մայրը և ծնողը Հիսուսի։
Մարգարեները քաղցրաձայն
բարբառեցին քո մասին , որ արդարության
պտղից կբուսնի ծառ մի աննման։
Երկնքի ցողի ընդունարան ,
բարեխոսիր մեր հոգիների
փրկության համար․
Ամեն:

Աղոթք հույսի և պահպանության

Ով ամենազոր Տիրուհի,
Մայր Աստծո,պատսպարիր մեզ Քո գթության թևերի
հովանու ներքո, և ողորմիր մեզ,
քանզի չկա մեզ համար ապավինության
այլ հույս՝ քեզնից բացի , ամենամաքուր Կույս։
Թույլ մի տուր չարին , որ մեզ
իր հետ դժոխքի մեջ ընկղմի

Աղոթք գթության

Ով ամենօրհնյալ սուրբ Աստվածածին,
Մայր գթության և բարեխոս բոլոր քեզ
հուսացող զավակներիդ։
Այսօր մեզ հանձնում ենք
քո ամենագութ հոգածությանը ՝պաշտպանելու
մեզ սատանայից, ում գլուխը ջախջախեցիր,
որպեսզի զերծ մնալով
մեղքերից՝արժանի լինենք փառավորելու
քո Աստված-Որդուն․
այժմ և հավիտյան ․
Ամեն:

Աղոթք պահպանության

Մարդասեր Տեր Աստված,
մարդասեր Հոր Որդի,
Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը,
քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք և
անսայթաք պահպանիր նրան երևելի
և աներևույթ թշնամու որոգայթներից:
Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից,
սրից և երևացող ու աներևույթ բոլոր հարվածներից․
Ամէն:

Աղոթք ամենօրյա

Բարերար Տեր,
նայիր ողորմությամբ Քեզ երկրպագողիս
և Քո սուրբ Անունը փառաբանողիս:
Տեր զորության՝ հանդարտեցրու հոգիս
սատանայական բոլոր խռովություններից և
աշխարհիկ հոգսերից: Առաքիր Քո խաղաղության հրեշտակին
, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ,
քնած թե արթուն,
որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ․
Ամեն:

Աղոթք հիվանդության ժամանակ

Արի, Տեր Աստված, տեսության հիվանդացած հոգուս,
դիր Քո ձեռքն իմ վրայ և բժշկիր՝ ասելով.
«Զորացիր, վերցրու Քո մահիճը և
գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։
Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները
և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր,
որով մարդկության տկարությունը կրեցիր
ու դատապարտեցիր մեր կյանքի և
փրկության թշնամուն։ Դու ես մեր կյանքն ու փրկությունը,
բարերար և բազումողորմ Աստված.
միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը,
հեռացնել ցավերն ու հիվանդությունները մեր միջից։
Բարիքներ պարգևող,
Քեզ հայտնի են մեր կարիքները,
առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին,
որոնց միջոցով միշտ գովվի Ամենասուրբ Երրորդությունդ,
այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից․
Ամեն:

Աղոթք ողորմության

Տեր, ողորմա մեզ,
զի ի խաչ քո պարծելով
պարծեցանք,
և պահելով պահեսցէ զմեզ
երևելի և աներևույթ թշնամոյն
և լիցի պահապան ծառայիս Աստծո ․
Ամեն:

Աղոթք զինվորի

Ամենակարող Տեր.
Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Տուր ինձ վճռականություն սուրբ
Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:
Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու
Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու Ընկերասեր:
Երկնային Զորքիդ բարեխոսությամբ
զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ:
Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.
Ամեն:

Աղոթք փրկության

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ և Մարդասեր,
օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը,լույս
տուր մարդկանց մտքերին և խաղաղություն՝ նրանց հոգիներին:
Ողորմիր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում
փառավորված ես Երկնքում և երկրի վրա: Բարի,
երկայնամիտ, բազումողորմ և բարեգութ Աստված,
սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին,
որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի մահը,
այլ դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու
փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց:
Ընդունիր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու
առաջնորդիր մեզ պահելու բոլոր պատվիրաններդ: Սրբիր
և մաքրիր մեր հոգին ու մարմինը, քավիր մեր մեղքերն ու
փրկիր մեզ ամեն տեսակ չար գործերից, ճանապարհ ցույց
տուր խորհուրդներդ և ցանկություններդ ճիշտ կատարելու
ու բժշկիր մեր հիվանդությունները: Շրջապատիր մեզ Քո
սուրբ հրեշտակներով, որպեսզի նրանց բանակի
առաջնորդությամբ և պահպանությամբ հասնենք հավատի
միությանը ու Քո անհասանելի և անսահման փառքի
զորությանը: Որովհետև Դու ես մեր տերը, հույսը, ապավենը
Փրկիչը և Քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ այժմ
և միշտ և բոլոր ժամանակներում․
Ամեն :

Աղոթք խնդրանքների կատարման

Բարերար և բազումողորմ Աստված,
ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք
ու Քո գթությունն ենք խնդրում։
Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով.
«Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք,
թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24),
այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները
իրենց բարի կատարմանը հասցրու,
որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել,
Քո առատ ողորմությամբ մխիթարիր մեզ
և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը,
որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի
և պատվի արժանանա, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից․
Ամեն։

Աղոթք հղի կնոջ Աստվածածնին

Ով Աստծո փառավորյալ Մայր,
օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին,
որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։
Ով Օրհնյալդ կանանց մեջ,
հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության
շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ,
և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։
Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ`
նվաստ աղախնուս էլ պարգևիր բարեհաջող որդեծնության շնորհը,
որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս,
զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ
ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով,
Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված`
չխորշեց մեզ պես մարդանալուց և Մանուկ լինելուց։
Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ`
նորածին Քո Մանկանն ու Տիրոջը նայելիս,
թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։
Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի,
որ մարմին առավ և ծնվեց քեզանից,
թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից,
իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։
Լսիր խոնարհ աղաչանքներս
ով Երկնային Ամենասուրբ Թագուհի
և շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր,
թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։
Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական,
ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից,
թող ես էլ համոզվեմ, որ Դու ես Մայրը գթության
և միշտ փառավորեմ քեզանից ծնված Աստծո Որդուն և Աստծո Մայրությունդ,
որ չի մերժում իրեն աղաչողներին
և ազատում է վշտերի ու հիվանդությունների մեջ իրեն կանչողներին.
Ամեն։

Աղոթք օգնության խնդրելու

Քո Խաչը թող ապավեն լինի,
Տեր Հիսուս,
երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա:
Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս,
այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած`
որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:
Օգնիր մեզ, Տեր, օգնիր մեզ,
ով մեր Փրկիչ Աստված,
Քո Մեծ Անվան փառավորության համար, Տեր,
փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը,
Քո Սուրբ Անվան համար:
Սուրբ և Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված
և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած
և Քեզ հուսացող ժողովրդին:
Փրկիր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից:
Արժանի արա, գոհությամբ փառավորենք Քեզ,
Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն։

Միմյանց համար աղոթելու մասին

Եթե Պողոսն աշակերտների աղոթքների կարիքն ուներ, որչափ առավել ևս մենք կարիք ունենք միմյանց համար աղոթելու, և մենք ,ուրիշների համար աղոթելով, ուրիշների աղոթքները կշահենք մեզ համար։ Խոսրով Անձրևացի

Կարող եք նաև դուք ավելացնեք Ձեր պատմությունը


* * *

Շնորհակալություն Ձեզ Ձեր պատմության համար, ադմինիստրատորը կստանա և կավելացնի այն։

***

Հրաշքներ լինում են... Սկզբում նշեմ թե որտեղից եմ ճանաչում Սեդային.Մի շատ բարի,անկեղծ մարդու շնորհիվ,ում ընտանիքի համար ամեն օր աղոթում եմ ու Աստծուց շնորհակալություն հայտնում,որ կան մեր կյանքում խոսքը ամուսնուս ընկերոջ մասին է ով ծանոթացրեց մեզ Սեդայի հետ🙏 Տղաս 12տարեկան է 3ամսականից շատեր հիվանդանում բրոնխիտով,կարելի է ասել հիվանդանոցներում մեծացավ.5տարեկանում երեխայիս մոտ հաստատվեց բրոնխիալ ասթմա բժիշկը նրան նշանակեց հորմոնալ դեղեր որ առանց դրա չէր կարողանում երեխաս շնչել,անցավ որոշ ժամանակ այդ դեղորայքը նույնպես չօգնեց երեխայիս, երեխան պարկեց վերակենդանացման բաժանմունք,բաժնի վարիչը մեզ հույս չէր տալիս բայց Աստված լսեց մեր աղոթքներն երեխան դուրս գրվեց։Այս անգամ երեխային նշանակեցին ավելի ուժեղ հորմոններ, որը մենք ընդհանրապես պետք է մեր կյանքից չհանեինք,արդեն 5տարի է 1օր անգամ չենք հանել։ Բայց եղավ են հրաշքը,որը ես չէի էլ կարող երազել անգամ ՍԵԴԱՆ -ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԻՐԵՆ🙏 իր աղոթքներով բուժեց իմ տղայի անբուժելի հիվանդությունը հիմա տղաս ոչ մի դեղորայք չի օգտագործում Իրան շատ լավ է զգում,ուրախ համարձակ,ինքնավստահ🙏 Չգիտեմ ինձ հետ ինչ է կատարվում ոնց որ թե դրախտում լինեմ, Փառք Աստծու որ Սեդան հայտնվեց մեր կյանքում Աստված օգնական ու պահապան Սեդային և իր ընտանիքին Ամեն

***

Սեդա ,այս անունը մեր ընտանիքի կյանքում համարվում է հրաշք,փրկություն կամ համարժեք որևէ բառ,որ դժվարանում եմ արտաբերել։ Ես շատ լսել էի նրա մասին ու թվում էր թե այն մարդը ,որը պատմում էր Սեդայի մասին խենթ է ,գիժ(պատմողը իմ մայրն էր),քանի որ երբ խոսում էր նրա մասին մի տեսակ խելագարի նման էր դառնում և ակամայից չէիր հավատում, որ նա իրական է։ Ամեն դեպքում նրա մասին անմիջապես հիշեցի երբ շատ մտերիմ ընկերուհիս լուրջ անձնական խնդիրներ ունեցավ ,փոխանակեցի համարը նույնիսկ անձամբ չՃանաչելով իրեն։ Դեպքերի զարգացմամաբ կամ Աստծո նախախնամությամբ (ես արդեն վստահ եմ ,որ այդպես պիտի լիներ) մի օր հասկացա ,որ ես ինքս ավելի մեծ օգնության կարիք ունեմ ,քան թե երեևի այն մարդը ում համար գտա նրան և նրա համարը,ինչպես ամուսինս է ասում ՝մեր փրկչի։ Սեդան այն յուրօրինակ արարածն է ,որ կարողանում է մտնել հոգուդ նուրբ աշխարհը, այնտեղից հանելով չարն ու բացասականը ,բույն է դնում սիրուն և Աստծուն մոտ լինելու անհրաժեշտությանը ։ Եթե ես հիմա ունեմ ամուր ընտանիք ապա դա միայն այն պատճառով ,որ հանդիպեցի Սեդային,նույնիսկ առանց իրար տեսնելու մեզ համար դարձավ ամուր հենարան , պատ,որը փրկեց չարի ճիրաններից։ Յուրաքանչուր բացվող օր ես օրհնում եմ նրան , ու ամեն անգամ , երբ շնորհակալություն եմ հայտնում նրարն ,նա կրկնում է ,որ փառքը Աստծունն է և որ Աստված է մեզ օգնել։ Եթե կան մարդիկ ովքեր հրեշտակներին չեն հավատում ,ապա ես կվիճեմ ՝ Սեդան Աստծո կողմից ուղարկված հրեշտակ է ։ Իրականում միշտ էլ կարծել եմ որ երջանկությունը ճոխության մեջ չէ,տան կամ շքեղ պատերի։ Երբ կորցրեցինք տունը և ուրիշ տան մեջ ավելի երջանիկ ապրեցինք ,քան մեր սեփականի, նորից Սեդան,մեր Սեդան ցույց տվեց ,որ ճշմարիտ սերն ու անկեղծ աղոթքը առ Աստված վեր են ամեն տեսակ ճոխություններից։ Նա շատ օգնեց ամուսնուս ,որին նույնիսկ իր ծնողը չէր հավատում,միայն նրա համար որ Սեդան հավատում էր և աղոթում իր համար , ամուսինս կարծես վերածնվեց և շուտով ավարտում է մեր նոր բնակարանի շինարարությունը ․․․Հազար փառք մեր Աստծուն․․․ Սեդա հրաշքը Աստծո պարգևն է ուղարկված երկնքից։

***

Ես ևս ուզում եմ ավելացնել այս պատմությունը, որը մի աղջկա միջոցով Սուրբ Հովհաննեսում հրաշք բուժման մասին է և այդ մասին շատ երկար ժամանակ խոսում էին մարդիկ և հերթեր էին գոյանում ամիսներով սպասում էին մարդիկ այցելելու համար այդ Աստծո ուղարկած մարդ հրեշտակին։ Մանրամասներ պատմել չեմ կարող քանի որ հոգեկան խնդիրներ ունեի խանդի պատճառով ,միայն կպատմեմ որքանը ստույգ հիշում եմ։ Երկու երեխաներիս հետ կանգնած եմ Դավիթաշենի կամրջի վրա և պատրաստվում եմ երեխաներիս ցած գցելև ինքս նետվել՝մտածելով ես պիտի մահանամ,իսկ երեխաներիս թողնել դավաճան ամուսնուս և իր սիրուհուն չեմ կարող։Հարևաններից նկատել էին և ինչ որ հրաշքով տանն եմ։Վախեցած երեխաներս լացում են ,իսկ ես ի վիճակի չեմ ոչինչ հասկանալու ։Ահա դուռը բացվում է ու ներս է մտնում ամբողջությամբ սպիտակ հագած մի հրեշտակ,այնքան լուսավոր ու եթերային էր,որ կարծեցի արդեն երկնքում եմ։Նա մոտեցավ ՝ծնկի իջավ իմ առաջ ու խաղաղ հանգիստ ձայնով ասեց ԲԱՐԵՎ ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ՈՐ ՓՈԽԱՆՑԵՄ ԱՍԾՈ ԱՍԱԾԸ ՔԵԶ,ԴՈՒ ՊԵՏՔ Է ԱՊՐԵՍ ՈՒ ՔՈ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՔ Է ԵՐԵՎԱ ԱՍՏԾՈ ՍԵՐԸ։ Ես անկեղծ ասած բան չհասկացա ,բայց աչքերի մեջ տեսա երկնքի մաքրությունն ու արևի լույսը։Հետագայում Նա ինձ գրեթե ամեն օր այցելում էր և ես նրա գալուն սպասում էի սրտատրոփ, հաց էի պատրաստում հոգ տանում երեխաներիս ,բայց ժամանակ առ ժամանակ հարձակվում էի հատկապես երեխաներիս ու այդ սպիտակ լուսավոր աղջնակի վրա ։ Ես նրան ասում եմ սպիտակ աղջիկ 🙂 Մի օր եկավ նա և մեզ տարավ Մեծ Պարնի գյուղի կողմից Սուրբ Հովհաննես Մատուռ։ Մի քանի հոգով էինք ՝իր փոքր քույրն իմ երեխաներն ու երկու եկեղեցու հավատացյալներ։Հասանք գյուղ այդ աղջկա ինչ որ հարազատների տուն և նրանց ուղեկցությամբ բարձրացանք Սուրբը։Սարը բարձրացա շատ դժվարությամբ քանի անգամ գոռալով կռվելով ,բայց վերջապես հասանք անվնաս,անվնաս քանի որ ողջ ճանապարհը այդ հրեշտակը ձեռքիցս պինդ բռնած էր,որ չվնասեմ ոչ ինձ ոչ մնացածին։Պահակ կար դռան մոտ ,այս աղջնակն ասաց ,որ ոչ ոք դուռը չբացի երբ մենք ներս մտնենք շատ խիստ ասաց ինչ էլ կատարվի դուռը չբացեք։ Ես դռան մոտ կանգնել ներս չէի ուզում կամ չէի կարողանում ներս մտնել։ Նա ինչպես միշտ խաղաղ ու հանգիստ մոտեցավ ձեռքիցս բռնեց ու հրամայական ասաց ներս մտիր տարբերակ չունես ու ոտքերս ակամայից ենթարկվեցին։ Ներս մտա, նա դուռը փակեց և կանգնեց դռան դիմաց որ ես չկարողանամ դուրս գալ։ Ես մոտեցա սեղանի նման ինչ որ հատվածի և սկսեցի անբնական գոռալ ,ես գոռում էի հարձակվում նրա վրա ,բայց նա ավելի բարձր ինչ որ աղոթք էր ասում՝ Խաչը ձեռքին պահած ։ Չգիտեմ որքան տևեց այդ պատերազմը, միայն հիշում եմ որ ամեն ինչ լուսավորվեց շատ ուժեղ և ես անուժ պարկեցի գետնին՝ուժասպառ էի ,բայց լրիվ այլ մարդ, լացում էի բարձր ձայնով բայց ոչ հոգեկան անզգամ լացով այլ այդ զգացումից որ ինչ որ ինձ խանգարող մեկը կամ գուցե մի քանիսը լքեցին իմ մարմինը ու այդ սև վախեցնող շողքը լույսի մեջ անհետացավ։ Այդ օրը ես այդտեղից վերադարձա լրիվ ուրիշ մարդ, որից ամուսինս մի քանի շաբաթ հետո վերադարձավ և մենք ընտանիքով տեղափոխվեցինք ապրելու ռուսաստան։ Ես շատ համառոտ պատմեցի՝մի մասը չեմ հիշում ,մյուս մասը մոռանալ եմ ուզում,բայց չեմ մոռանում այդ օրը ,Աստծուն ,Սուրբ Հովհաննեսին շնորհակալ լինել ամեն բացվող առավոտի համար,իսկ այդ սպիտակ աղջկա համար աղոթում եմ ինչպես երեխաներիս համար։ Աստծո այդ հրեշտակը ,որն իր լույսով լուսավորում է բոլոր իրեն հանդիպած մարդկանց, իրեն համարում է մարդկանց ծառա, բայց իրականում նա Աստծո լույսը փոխանցող դրախտի մի շողն է։ Ես հաղթահարեցի իմ մեջ և պատմեցի իմ պատմությունը ,որ գուցե մեկն էլ իմ օրինակով կգնա դեպի փրկություն և շատ մեծ ցանկություն ունեմ հրապարակավ ասել այդ աղջկան ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶ ՍԵԴԱ ՝ՍՊԻՏԱԿ ԼՈՒՅՍ ԱՂՋԻԿ , ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ,ՈՐ ԵԿԱՐ ԻՄ ԿՅԱՆՔ ՈՒ ՍՈՎՈՐԵՑՐԻՐ ՍԻՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ ։

***

Սեդային ծանոթ եմ մանկուց,ինձ հարազատ ընտանիք,ես մի քանի տարի առաջ ունեի խնդիրներ,Սեդային պատմեցի,և նրա խորհրդով առաջնորդվեցի,հավատացի առանց հուսահատվելու շարժվեցի առաջ և այսօր իմ կյանքը ընթանում է դեպի լավը:

***

Սեդաի հետ ծանոթացրեց քույրիկս՝ կյանքիս ամենադժվար փուլում …երբ ամեն բան մութ էր…ոչ մի լույս չէի տեսնում…ոչ մի հույս…ամուսնություն,բաժանություն,երեխա չունենալ…կոնֆլիկտային սկեսուր…դժվարություններ աշխատանքի վայրում ….կյանքիս լույս տվեց Սեդան…Սեդաի խորհուրդներով սկսեց լուսավորվել գլուխս,սիրտս,միտքս…խաղաղվեցի ….ու սկսեցի ապրել խորհուրդներով Սեդաի …լուսավորվել եմ հա…հա …լուսավորվել եմ սկսվելա լուսվորությունն ու հրաշքները

***

Ես այն երջանիկներից մեկն եմ ով հանդիպեց Սեդային՝ ում միջոցով հավատքս ավելի մեծացավ և ճանաչեցի Աստծուն։ Սեդայի հետ ծանոթացա քույրիկիս միջոցով Սեդան արդեն մեկ տարի օգնում էր քրոջս իր խրատներով բայց ես ամեն անգամ լսում էի նրա ոգևորված պատմածները և անկեղծ ասած երբեք ցանկություն չէի ունենում ինքս շփվելու։ Մեկ օր աշխատանքիս վայր մի երիտասարդ եկավ նա խաչեր էր վաճառում։ Ես չգնեցի ոչինչ բայց նրա հեռանալիս նկատեցի սպի գլխի հատվածում... նա հաշմանդամ էր։։ Երբ նկատեցի փոշմանած վազեցի նրա ետևից, բայց կարծես մի ուժ թույլ չէր տալիս որ մոտենամ և գնում կատարեմ։Այնքան շփոթվեցի այդ երևւյթից որ զանգահարեցի քույրիկիս ու պատմեցի շատ վախեցած, որ կպատժվեմ Աստծո կողմից։Քույրս ասաց որ հիմա կխոսի Սեդայի հետ և խորհուրդ կհարցնի ինչպես վարվել որ սիրտս հանգստանա բայց ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ ինքս խոսեմ այդ ինձ համար առեղծվածային աղջկա հետ։ Համարը փոխանցելուց հետո ես խոսեցի Սեդայի հետ և այդ ճակատագրական օրվանից սկսեց իմ աշխարհի գույները փոխվել։Ազատվեցի տարիներ շարունակ ինձ հետապնդող մահանալու վախից ....մինչ այդ երբ մի չնչին ցավ ունենում էի մտածում րի կմահանամ և որդիս կմնա որբ։ Հետո հերթական զրույցներից մեկում ցնցվեցի երբ Սեդան հարցրեց իմ ու տղայիս խոսակցության մասին թե ով է ուզում դաջվածք անել և ես պատմեցի մոտ մեկ ամիս առաջ ինչպես որդիս լացով խնդրում էր չանել դաջվածք և չախտոտել մարմինս։Սեդան բացատրեց որ 8 տարեկան տղայիս միջոցով Աստված ինձ հեռու է պահել նման սխալից և ես մտքիցս հանեցի այդ սխալ ցանկությունը։Իմ զարմանքն ավելի մեծացավ և վստահեցի Սեդային երբ նա իմ ու տղայիս երազանքիս մասին այն բառերով ասեց նույնությամբ ինչ բառերով միշտ տղաս է ասում դրա մասին։ Ես ապրում էի Հայաստանում տղայիս հետ, իսկ ծնողներս օտարության մեջ....ունեի մտերիմ ընկերուհի որի հետ 8 տարի նվիրված ամբողջ հոգով հարազատի պես էինք ընտանիքներով և մեծամտանալով մեր անշահախնդիր մտերմությամբ պատմեցի Սեդային ու ի հակառակ իմ ոգևորության հանգիստ տոնով ասաց որ չկա իմ այդ մեծ շրջապատում ոչ մի նվիրված մարդ և որ փոխադարձ ընկեր չունեմ իմ կյանքում։Այդ խոսքերը շատ հարցեր առաջացրեցին իմ մեջ և կասկածներ, բայց Սեդային վստահում էի շատ։ Սեդան իմ հարցերին ի պատասխան մեկ նախադասություն գրեց որ ես պատրաստ չեմ իմ ընկերուհուն ճանաչել իսկ ես առանց հասկանալու կամ պատկերացնելու լրջությունը գրեցի «բայց ես ուզում եմ».... Սեդան այլևս չպատասխանեց։ Ընկերուհուս հետ աշխատում էինք նույն վայրում և մենք միշտ մտածում էինք մեր ընկերությունը ավելի ամրացնենք քավորությամբ ու երբ Սեդան բացատրեց որ պետք է մկրտեմ տղայիս որ անգամ շատ ուշացրել եմ մտածեցի խոսեմ ընկերուհուս հետ բայց առավոտյան աշխատանքի գնացի ու ներս մտնելուս պես ընկերուհիս սկսեց հարցեր տալ ... մեկ բառից մենք վիճեցինք և նա շատ կոպիտ ծաղրեց ասելով «դե դու արդեն Աստծո զավակ ես դարձել» և վիրավորում էր առանց մտածելու։ Դա իհարկե պատճառ դարձավ մեր բաժանման և ես հեռացա այն սխալ կյանքից ինչով ապրում էի մինչ Սեդային հանդիպելը։Երկու տանջալից ամիսներ հետո ես դուրս եկա աշխատանքից ընդմիշտ կյանքիցս ջնջելով ընկերուհուս և իր շրջապատը ու Աստծո և Սեդայի շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարությունները դուրս եկա և փրկվեցի այդ խորտակվող նավից։ Հիմա կյանքս փոխվել է գրեթե ամեն կիրակի գնում եմ եկեղեցի մասնակցում Պատարագներին...Աստծո և Սդայի շնորհիվ հասկացա ծնողներիս կարևորությունը ու տեղափոխվեցի իրենց հետ ապրելու։ Հետվիրահատական բարդություն մնացած տարիներով ինձ տանջող հայմորիտ-ի թարախային հոսքից ազատվեցի բուժվելով Սեդայի տնական մեթոդներով ու հիմա պարզապես գիտեմ որ Աստված ներում և հնարավորություն է տալիս բոլոր մեղավորներին և դրա համար մեր կյանք է ուղարկում Սեդայի պես երկնայիններին մեր ձեռքից բռնելու շեղված ճանապարհից ճիշտ ուղիով տանելու համար....

***

Սեդա…Լույս իմ կյանքում ում հետ ինձ ծանոթացրեց քույրս…Եվ այդ օրվանից լուսավորվեց կյանքս…միտքս…հոգիս…Վերջին 3 տարիների ընթացքում անցա ամենաահավորի միջով հասնելով խելագարության աստիճանի …Սկսեցի խոսել,պատմել խնդիրներիս մասին Սդային …Սեդաի խորհուրդները երբեմն անհասկանալի էր թվում եւ մտածում էի,որ չեմ կարողանա իր խորհուրդներով ապրեմ անհնար է ես այդքան ուժեղ չեմ իմ հանդեպ չար արարքներ ,տառապանք պատճառած մարդկանց ներեմ եւ բարին գործեմ բայց այնքան հզոր էր Սեդայի ուժը աղոթքը որ կարողացա….Սկեսուրս շատ էր ցավեցրել,էլ ուժ չունեի թողեցի ու լուռ հեռացա…Սկսվեց քաոս …շատ տանջվեցի ու անընդհատ իմ խնդիրների մասին պատմում էի Սեդային…խնդիրներ ունեի աշխատավայրում տնօրենը բոլոր աշխատողներին լարել էր իմ դեմ էլի Սեդայի խորհուրդներով իրենք վատն էին անում ես լավը…Անցան օրեր…Սեդայի խորհրդով աղոթքներով ամուսնուս հետ այսօր ապրում եմ երջանիկ,աշխատանքիս վայրում ունեմ հաջողություններ ազատեցին պաշտոնից տնօրենին եւ մնացաց աշխատողներին ում պատճառով տառապել էի եւ այդ ամենը կատարվեց միանգամից եւ հրաշք….մանկապարտեզի տնօրենն այսօր ես եմ…Սեդա ուզում եմ Աստված քեզ օրհնի երկար կյանք տա ես գիտեմ որ քեց հետ ու քո խորհուրդներով դեռ հասնելու եմ մյուս երազանքիս պիտի բալիկ ունենամ ինչի մասին երազում եւ աղոթում եմ արդեն 6 տարի ….վստահ եմ շուտով կգրեմ Սեդայի աղոթքներով խորհուրդներով ծնվեց փոքրիկս

***

Ես եղել եմ պլանքաշ շատ երկար տարիներ , սկսել էի նույնիսկ քիմիա ծխել ու կորցնում էի ինձ ։Հասկանում էի որ շատ վատ բան էի անում և ինքս ինձ ասում էի "Դու լավ տղա չես, էս ինչ ես անում " ու ինքս ինձ խոստանում էի որ էլ չեմ ծխելու ։ Բայց գալիս էր ժամը սատանան մտնում էր մեջս ու ես առանձ հասկանալու առնում էի ու ծխում իմ քրտինքով ,ծանր աշխատանքով աշխատած փողերով ։ Շատ էի ուզում չծխել բայց չէի կարողանում ․․․ Աստված Սեդայի օգնությամբ ինձ փրկեց չարից ․․․․ Ես շնորհակալ եմ Սեդային և փառք մեր Աստծուն ․․․

***

Ես զինվոր եմ։Մինչ ծառայության անցնելս քույրերիս միջոցով ծանոթացա Սեդայի հետ։Բանակ գնալուց առաջ Սեդայի խորհուրդով մկրտվեցի և նոր գնացի ծառայության։ Ծառայության գնալու օրը խոսեցի Սեդայի հետ ։ Սեդան ինձ բարի ծառայություն մաղթեց և ասեց․ -ճիշտ է շատ դժվարությունների միջով կանցնես ,բայց հաղթանակած հետ ես գալու ։ Ես այդ բառերի իմաստը հասկացա երբ սկսվեց 44 օրյա պատերազմը։Ես չէի հավատում որ այդ ամենը ինձ հետ է կատարվում ։44 օրերի ընթացքում ես զգացել եմ Աստծո և Սեդայի ներկայությունը իմ կողքին ։ Սեդային անընդհատ խնդրում էի , որ տնեցիքին փոխանցի որ ես ողջ եմ և ինքը իմ ձայնները լսում էր և փոխանցում ,ես անընդհատ խոսում էի Սեդայի հետ ու Աստծուն խնդրում էի որ ես ապրեմ։ Անգամ երբ շրջափակման մեջ էինք , երբ մեզ ասել էին վերջ ՝մի քանի ժամից մեզ ամբողջությամբ կշրջափակեն, հարյուրավոր զորքեր էին գալիս մեր ուղղությամբ ,մենք ամբողջ վաշտով սկսեցինք աղոթել և մի քանի րոպե հետո ասեցին թշնամու զորքերը հետ նահանջ են տվել ։ Ամեն կրակոցի ժամանակ խաչս ամուր ափիս մեջ էի պահում և աղոթում։Այդ գիտակցություը և հավատքը Սեդայի շնորհիվ ունեցա , իհարկե Աստծո կամոք գտա Սեդային ,որ ինձ 44 օր լսեց , շատ տեղեր պաշտպանեց և ուժ է տվեց։ Դեռ ծառայության մեջ եմ հիվանդանոցում պարկած ,մի քիչ խնդիրներ ունեմ ։ Մինչև հիմա Սեդան ինձ օգնում է ամեն ինչում ։Եվ ես հավատալով Աստծուն, քանզի նա ուղարկեց Սեդային իմ կյանք, ընդունում եմ Սեդայի բոլոր խորհուրդները՝ գիտեմ որ ճիշտ ճանապարհով եմ գնում ․․․․

21.08.2021

***

Այս բոլոր պատմություններին կարող եմ ավելացնել և իմ պատմությունները՝ փաստող Սեդայի Աստվածային անանց շնորհի... Հիմա պարզապես երախտագիտությունս եմ հայտնում Աստծուն և Նրա հրաշալի զավակ Սեդային, ով մշտապես մեր կողքին է թե՜ իր խորհուրդներով, թե՜ բժշկելու...

05.05.2020

***

Ես ուրախ եմ արդեն նրանով ,որ Սեդան իմ կյանքում կա,որ ունեմ մի էակ այս կյանքում ով այդքան հարազատ ու հոգատար սիրում ու մտածում է իմ մասին։Ի շնորհիվ նրա աղոթքի ու սրտացավ կողքիս լինելու շնորհիվ,ես հաղթահարեցի մորս մահվան ցավը և մնացած վախերս։Ես հասկացա ,որ այս կյանքում մենակ չեմ։Ես ունեմ իմ քույր Սեդաին,ով կարծես ,թե Աստծո պահապան հրեշտակ լինի ինձ համար։

29.04.2020

* * *

3 ընկերներ կային։Նրանք միասին, ինչպես շատ մարդիկ են անում, գնացել էին բախտագուշակի մոտ։Այդ բախտագուշակը ասել էր նրանց որ երեքն էլ մահանալու են 30 տարեկան հասակում ։Առաջին ընկերը երբ մահացավ մյուս երկուսը հիշեցին այդ բախտագուշակի ասած բառերը , բայց կատակի վերածեցին։Երբ երկրորդ ընկերը մահացավ,այդ ժամանակ երրորդ ընկերը ընկավ դեպրեսիայի մեջ քանի որ նրա 30 տարեկանը լրանալուն մնացել էր 1 տարի։Նրա բարեկամներից մեկը Սեդայի հիվանդներից էր եղել և նրան ուղեկցեց Սեդայի մոտ։Սեդան բուժեց իր աղոթքներով:Ոչ միայն նրա հոգին այլ նաև միտքը,որովհետև Սեդան միշտ ասում է ,որ երբեք չի կարելի անմիտ խոսքեր ասել, Խոսքը կարող է հրաշքներ գործել, այն կարող է կյանք պարգևել,ինչպես նաև վնասել և կյանք խլել: Բացասական մտքի և խոսքի ուժը կարելի է նմանեցնել հրաբխի ժայթքմանը կամ էլ միջուկային ռումբի պայթյունին: Ու ամենակարևորը , որ նա միշտ ասում է " Աստված բարկանում է անմիտ դատարկաբանություններից և կարող է դրա համար շատ լուրջ պատժել …"Տղան Սեդայի շնորհիվ մոռացավ այդ չար մտքի մասին։Ու Սեդայի հզոր աղոթքներով բուժվեց սիրտը,միտքը ու հոգին … Ամեն ինչ մնաց անցյալում… ️


* * *

Մի աղջիկ կար, Նա 13 տարեկան էր։Նրա գլխի վրա վերքեր էին լինում ,մաշկը թեփոտում,ճաքում և արյուն էր գալիս։Այդ աղջկան մոտ 3 տարեկանում աղտորոշել էին փսորիազ։ 10տարի շարունակ նրան բուժում էին ,բայց ապարդյուն։Ծնողներն արդեն հույսները կորցրած ապրում էին… Երբ մի օր մեծ Հրաշք տեղի ունեցավ ու նրանք հանդիպեցին Սեդային… Սեդան նայեց ,ասաց որ նրա մոտ աղիների խնդիր է և սխալ բուժման հետևանքով նաև ի հայտ էին եկել հորմոնալ խնդիրներ։ Սեդան սկսեց այդ աղջկա բուժումը։ Շուրջ 3 տարի պահանջվեց ։Բուժում էր աղոթքներով,քսուկներով,դեղաբույսերով և վիտամիններով։Այդ աղջիկը ամբողջությամբ ապաքինվեց։Նրա վրա չի մնացել ոչ մի հետք որը կհիշեցներ այդ մղձավանջ դարձած 10տարիները։Փոքրիկ աղջնակը ապրում է առողջ ու հանգիստ ,ծնողները անհոգ ու երջանիկ․․․


* * *

Մի կնոջ կրծքում հայտանբերել էին գունդ 3սմ։Բժիշկները ախտորոշել էին մաստոպաթիա։ Նրան ասել էին որ կուրծքը պետք է վիրահատեն և մշտապես բժիշկների հսկողության տակ լինի։ Սեդան այցելեց այդ կնոջը և ասաց որ կբուժի։Նշանակեց բուսական դեղեր։3ամիս անց երբ այդ կինը նորից գնաց ստուգման նրա մոտ ոչինչ չհայտնաբերվեց։Իհարկե ի զարմանս բժիշկների,այդ կինը ապրում է...


* * *

Մի կին երբ երկրորդ երեխան ունեցավ ,նրա մոտ հետծննդյան դեպրեսիա սկսվեց։Նա չէր խոսում ոչ ոքի հետ , նույնիսկ իր երեխաներին չէր ուզում տեսնել։Նրա ամուսնուն առաջարկեցին կնոջը տանել հոգեբուժարան։ Ամուսնու բարեկամներից մեկը Սեդային ճանաչում էր և որոշեցին կնոջը բերել Սեդայի մոտ։Սեդան սկսեց աղոթքներով և նրա հետ զրուցելով բուժումները։ Սեդայի հզոր աղոթքներով ,նրա հետ զրույցներով բուժվեց սիրտը,միտքը ու հոգին։Ազատվելով դեպրեսիայից նա վերադարձավ նորմալ կյանք , վայելելով այն պարգևը որը տրվել էր իրեն:


* * *

Մի կին էր գրել Սեդային ։ -Իմ տղան երբ մեքենա է գնում, անպայման վթարի է ենթարկվում, եթե ոչ այդ օրը ապա մի քանի օր անց։Եվ արդեն մի քանի անգամ, վախից էլ որոշել է մեքենա չգնի։Իսկ փոքր տղաս անընդհատ ուշաթափվում է առանց պատճառ։Հետազոտել ենք, բայց ոչ մի խնդիր բժիշկները չեն հայտնաբերել։ Այդ կինը անճարությունից դիմել էր Սեդային ։Սեդան ասաց որ թուղթ ու գիր են արել նրա տղաներին ու նրանց տան վրա։Սեդան Զորեղ աղոթքների շնորհիվ մաքրեց բոլոր թուղթ ու գրերը։Այդ ընտանիքում ամեն ինչ տեղն ընկավ։ Փոքր տղան էլ չի ուշաթափվում , մեծ տղան էլ հանգիստ իր մեքենան է վարում։


* * *

Մի մայր իր որդուն թուղթ ու գիր էր արել ՝ իբրև հաջողության համար, բայց հաջողության փոխարեն անհաջողությունների և մահվան ամսաթվով թուղթ ու գիր էր ստացվել։ Այդ տղայի կյանքը լի էր անհաջողություններով , նրան առանց պատճառ հեռացնում էին աշխատանքից։ Նրա գործերը չէին ստացվում թե՛ անձնական ,թե՛ գործնական կյանքում: Նրանք պատահական իմացան Սեդայի մասին ։ Պատմեցին ամբողջ եղելությունը...Սեդան Իր Զորեղ աղոթքների շնորհիվ մաքրեց այդ տղայի թուղթ ու գիրը։ Այդ տղայի կյանքում սկսվեցին հաջողությունները։Հաջորդ տարում նա Green card շահեց և մեկնեց ԱՄՆ։Ամեն ինչ շատ լավ է նրա կյանքում։


* * *

Մի կնոջ ախտորոշել Էին թունավոր խպիպ և նշանակել անհապաղ վիրահատություն։ Երբ բերեցին Սեդայի մոտ կինը խեղդվում էր։ Սեդան ասեց կբուժի նրան, եթե կինը հետևի իր բոլոր ցուցումներին։ Բնականաբար կինը համաձայնվեց, քանի որ շատ էր լսել Սեդայի մասին և խորը ակնածանք ուներ նրա հանդեպ։ Սեդան նրան բուժում էր աղոթքներով , դեղաբույսերով և քսուկներով։ Բուժումը տևեց 4 ամիս։ Բուժումից հետո այդ կինը գնաց նույն բժիշկների մոտ հետազոտման։ Բժիշկները զարմացել էին, որ այդ կնոջ խպիպի 95%-ը անհետացել Է և որ առհասարակ այդ կինը դեռ ողջ է...


* * *

Սեդայի մոտ բերել էին մի երեխայի որի մոտ ախտորոշել էին աուտիզմ։Սեդան Զորեղ աղոթքներով և վիտամիններով մեկ տարում բուժեց այդ երեխային։ Երեխան առողջ և նորմալ երեխա է,ինչպես բոլոր սովորական երեխաները։


* * *

Մի կին խանդի հողի վրա հոգեկան շեղումներ էր ստացել։Նրա ամուսինը դիմեց Սեդային ։ Սեդան սկսեց կնոջ հետ աշխատել աղոթքներով և հոգեբանական զրույցներով ։ Այդ կինը բուժվեց և 10տարի ընդմիջումով իր երկրորդ բալիկին ունեցավ։

Թուղթ ու գիր , թե ժառանգական անեծք․․․


«Ամեն ինչ լավ էր, հանգիստ ապրում էինք, և հանկարծ ` մեկը մյուսի ետևից սկսվեցին անհաջողությունները և ես կարծում եմ , որ թուղթ ու գիր են արել․․․»;

Շատ հաճախ են ինձ դիմում նման նախաբանով․․․ Հարգելիներս, նախ ասեմ, որ, այն` ինչ անհասկանալի է , դեռ չի նշանակում , որ չարի մատը անպայման խառն է․․․


-Ի՞նչ է թուղթ ու գիրը:
Գործողություն , որի միջոցով միջամտում են ձեր կյանքի ընթացքին և շատ հաճախ ձեր իակ համաձայնությամբ , կամ խնդրանքով խառնաշփոթ ստեղծում ։ Դիմելով ոչ Աստվածային տարբեր մութ գործերով զբաղվող՝ « գիր անողներին » մենք ինքներս ենք կապանքներ դնում մեր և մեր հարազատների կյանքի վրա․․․ Տասնյակ տարիների փորձը ցույց է տվել,որ ,մեծ մասամբ , ժառանգական անեծքների զոհն ենք ` և պատասխան տվողը մեր ծնողների և նախնիների արարքների․․․
-Ի՞նչ է ժառանգական անեծքը և ինչպե՞ս ենք մենք դառնում կրողը:
Ինչպես ցանկացած նյութական իր, որ ժառանգում ենք սերընդե սերունդ , այդպես էլ հոգու աշխարհում կան օրհնությունների և անեծքների ժառանգություն և , ցավոք, պատասխան ենք տալիս մեզանից առաջ ` մինչև 7 սերունդ , արված թուղթ ու գրերի, մոգությունների, անիծելու, չարին տարբեր ծառայությունների, գուշակությունների և մահացու ծանր մեղքեր գործելու համար։ «Ինչպե՞ս ազատվել այս ամենից » Քահանաների ,մշտական աղոթքների , ծոմապահության , Նարեկի և շնորհալիների օգնությամբ , որոնք կօգնեն ձեզ գտնել պատճառները և ազատվել դրանցից ․․․


Հեռու՛ մնացեք բոլոր տեսակի սնապաշտ արարքներից և բախտագուշակներից ։ Ապրե՛ք Աստվածահաճո կյանքով և օրհնված կլինեք և՛ դուք, և՛ ձեր սերունդները ․․․․